Ինդոնեզիայում փլուզվել է ոսկու հանքը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ինդոնեզական լրատվամիջոցները: Ոչ օրինական հանքում փլուզման հետեւանքով 18 մարդ է զոհվել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել Արեւմտյան Կալիմանտան նահանգում, որտեղ ծաղկում է ոսկու անօրինական արդյունահանման բիզնեսը: Զոհերի թվում կա երկու կին: Բոլոր մահացածների մարմինները հաջողվել է դուրս բերել:
Ըստ «ՌԻԱ նովոստիի», ոսկու համաշխարհային գների աճով պայմանավորված, այդ թանկարժեք մետաղի մշակումը վերջին շրջանում մեծ թափ է առել: Ընդամենը երեք ամիս առաջ Ինդոնեզիայի Պապուա նահանգում ոսկու ապօրինի անդյունահանմամբ զբաղվող 10 մարդ է մահացել սողանքի պատճառով:



























