Լոս Անջելեսից Մեքսիկա մեկնող մարդատարր «Boeing 737»-ի օդաչուները հարկադրաբար դադարեցրել են օդանավի արագացումը թռիչքուղու վրա պայթած անվադողերի հետեւանքով, հաղորդումէ ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը նշում է, որ օդանավում 129 ուղեւոր է գտնվել եւ անձնակազմի 6 անդամ, որոնց փրկարարների օգնությամբ տարհանել են թռիչքուղուց եւ տերմինալի շինություն հասցրել: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Բոլոր ուղեւորներին հաջորդ չվերթով Մեքսիկա են ուղարկել: Օդանավը վերանորոգման աշխատանքների նպատակով տեղափոխել են պահեստ:



























