Սլովենիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ աղբյուրի, ողջ երկրում բացվել են 3,3 հազար ընտրատեղամասեր: Քվեարկությունը կատարվում է 212 համայնքներում, որտեղ բնակիչները պետք է ընտրեն քաղաքապետերի ու տեղական օրենսդիր մարմինների պատգամավորների: Քաղաքապետերի պաշտոնների համար պայքարում է 703 թեկնածու, իսկ պատգամավորի պաշտոնի համար՝ ավելի քան 23 հազար թեկնածու:
Եթե թեկնածուներից որեւէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, հոկտեմբերի 19-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն արդեն ամենաշատ ձայն հավաքած առաջին երկու թեկնածուները:
Այդուհանդերձ, համայնքների մեծ մասում երկրորդ փուլ չի լինի, քանի որ 36 համայնքներում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու, իսկ 63 համայնքներում՝ 2 թեկնածու:
Սլովենիայում քաղաքապետերն ու տեղական մարմինների պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով:


























