Իսպանիայի Սարաուս քաղաքի ծովափին սերֆինգով զբաղվող երկու մարդ է խեղդվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ենթադրաբար, սերգինգիստները չեն կարողացել կառավարել բարձր ալիքները: Նրանց ափ են դուրս բերել այլ մարզիկներ, որոնք այդ պահին ծովում են եղել: Բժիշկները փորձել են փրկել երիտասարդների կյանքը, բայց դա նրանց չի հաջողվել:

«Շատ բարձր ալիքներ էին, եւ այդ տղաները Սարաուսում հայտնի սերգինգիստներ չէին: Երեւի նրանք այդքան էլ բարձր մակարդակի սերֆինգիստներ չէին, որպեսզի կարողանային կառավարել նման ալիքները»,-հայտարարել է Սարաուսի սերֆինգի դպրոցի ներկայացուցիչը: Հոկտեմբերի 5-ին ալիքների բարձրությունն այդ շրջանում հասել է 2 մետրի:

Սարաուս քաղաքը հայտնի էր իր երկար ծովափով եւ սեզոնային ալիքներով, որոնք իդեալական են սերֆինգի համար: