Հունաստանի Սալոնիկ քաղաքից ոչ հեռու խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ 35 մեքենաների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բեռնատարը ողջ թափով բախվել է խցանման մեջ կանգնած մեքենաներին, որը առաջացել էր ճանապարհի վերանորոգման աշխատանքների պատճառով:
Մեքենաներից մեկը հրդեհվել է, որի վարորդին չի հաջողվել դուրս գալ այրվող մեքենայից: Բացի այդ, վթարի հետեւանքով զոհվել են եւս մեկ տղամարդ եւ երկու կին: Տուժել է 23 մարդ:
Դեռեւս պարզվում է, թե ինչու բեռնատարի վարորդը չի փորձել արգելակել մեքենան:



























