«Անսար բեյթ ալ-մաքդիս» ահաբեկչական խմբավորումը համացանցում տեսանյութ է տեղադրել չորս տղամարդու մահապատժի վերաբերյալ, որոնք, իբր, մեղադրվում էին «լրտեսության» մեջ:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, մի տղամարդ, որին մեղադրում էին եգիպտական բանակի հետ կապերի մեջ, գնդակահարվել է, մյուսներին, որոնց մեղադրում էին լրտեսության մեջ, գլխատել են:
Նմանատիպ տեսանյութ համացանցում հայտնվել էր նաեւ օգոստոսի 28-ին: Այն ժամանակ գրոհայինները 4 հոգու պատժել էին այն պատճառով, որ նրանք, իբր, «Իսրայելի» գործակալն են եղել:
Տեսանյութը նաեւ պարունակում է դրվագներ ԻՊ ներկայացուցչի սեպտեմբերյան ելույթից, ով կոչ էր անում գրոհայիններին Սինայում վերացնել եգիպտացի ուժայիններին:
«Անսար բեյթ ալ-մաքդիս» խմբավորումը վերջերս հայտարարել էր «Իսլամական պետությանն» աջակցելու մասին:



























