«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները հրապարակայնորեն գնդակահարել են իրաքցի վեց զինվորի: Ըստ «Gazeta.ru»-ի, մահապատիժն իրագործվել է Հիթ քաղաքում՝ Բաղդադից 140 կմ դեպի արեւմուտք:
Իրաքցի զինվորներին շարել են պատի մոտ, այնուհետեւ գնդակահարել: Գրոհայինները նաեւ ռմբակոծել են քաղաքի ոստիկանական բաժանմունքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին «Անսար բեյթ ալ-մաքդիս» ահաբեկչական խմբավորումը համացանցում տեսանյութ էր տեղադրել չորս տղամարդու մահապատժի մասին, որոնք մեղադրվում էին «լրտեսության» մեջ: Խմբավորումը վերջերս հայտարարել է «Իսլամական պետությանն» աջակցելու մասին:



























