Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունները տեխնիկապես կազմակերպված են եղել եւ անցել են ընտրողների հիմնական իրավունքները հաշվի առնելով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԵԱՀԿ հայտարարությունը:
Գրեթե 100% քվեաթերթիկների հաշվարկից հետո «Քաղաքացիները՝ հանուն Բուղարիայի եվրոպական զարգացման» ընդդիմադիր կուսակցությունը հաղթում է ` հավաքելով 32,61% ձայն: Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը ստացել է 15,25% ձայն: Երրորդ տեղում է թուրքական էթնիկ փոքրամասնության եւ մահմեդականների շահերը ներկայացնող Հանուն իրավունքի եւ ազատության ազատական շարժումը` 14,96% ձայնով:
ԵԱՀԿ արձանագրությունում ասվում է, որ որպես խախտման օրինակ նշվում են քաղաքական տարբեր ուժերի հայտարարությունները ընտրողներին կաշառելու մասին:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի քաղաքացիները հոկտեմբերի 5-ին քվեարկել են աշխարհի 60 պետություններում: Քվեարկության ընթացքին հետեւել էր 17 հազար դիտորդ` 39 ոչ կառավարական կազմակերպություններից:


























