ՆԱՏՕ-ն  Թուրքիային անհրաժեշտ օգնություն կցուցաբերի եւ կպաշտպանի  «Իսլամական պետության» գրոհայիններից, հայտնում է Reuters գործակալությունը` մեջբերելով Լեհաստանում հոկտեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթը:

Մամուլի ասուլիսում ելույթ ունենալիս Ստոլտենբերգը նաեւ հայտարարել է, որ դաշինքը շատ մտահոգ է Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ:

Հիշեցնենք, մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ դաշինքը կարող է իր զորքերը տեղակայել որտեղ ցանկանա: