Կիեւում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, անցկացվում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հանդիպումը: Այս մասին գրում է ուկրաինական TSN գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին:
«Ուկրաինայի նախագահը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունից հաղորդել էին, որ Նուլանդը մեկնել է Կիեւ, որտեղ մտադիր է ուկրաինական բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել Ուկրաինայում բարեփոխումներ կատարելու համար ԱՄՆ օգնության, Դոնբասի հակամարտության, ինչպես նաեւ երկրի տարածքային ամբողջականության հարցերը:


























