Եգիպտոսում եւս չորս մարդու են գլխատել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Երկրի իրավապահ մարմիններտ վստահ են, որ հերթական մահապատիժը «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» խմբավորման զինյալների ձեռքի գործն է:

«Մուսուլման եղբայրների» եւ նրանց դրածոյի՝ նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո երկրում անվտանգության ոլորտում իրավիճակը կտրուկ սրվել է:

Վերջին շրջանում Սինայի հյուսիսում հաճախակիացել են ծայրահեղականների կողմից տեղի բնակիչների առեւանգման եւ նրանց հետ հաշվեհարդարի դեպքերը՝ ուժային կառույցներին աջակցելու համար: Մեկ ամսվա ընթացքում այնտեղ արդեն շուրջ 15 գլխատված մարմին է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» ահաբեկչական խմբավորումը համացանցում տեսանյութ էր հրապարակել չորս եգիպըտոսցու մահապատժի մասին: