Թուրքիայի կառավարությունն «Իրաքի եւ Լեւենտի իսլամական պետության» 180 գրոհայինի են ազատ արձակել խմբավորման կողմից գերված 49 դիվանագետի դիմաց, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «Times» թերթին:

Բրիտանական կառավարության ներկայացուցիչները հայտարարել են BBC-ին, որ հաղորդագրությունը վստահության է արժանի: Թուրքիան մինչեւ հիմա հերքել է նման հրապարակումները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում էր, որ դիվանագետներին ազատ են արձակել թուրքական անվտանգության ուժերի հատուկ գործողության շնորհիվ:

Սակայն լուրերն այն մասին, որ Թուրքիան պատանդներին ազատ է արձակել փոխանակման շնորհիվ, կամ փրկագնի դիմաց, մամուլում է հայտնվել նրանց ազատ արձակումից անմիջապես հետո:

«Times»-ը պնդում է, որ պատանդների դիմաց ազատ արձակված ջիհաթիստները Ֆրանսիայի քաղաքացիներ էին, երկու բրիտանացի, երկու շվեդ, մակեդոնացի, շվեյցարացի եւ Բելգիայի քաղաքացի:

Նշենք, որ հունիսի 10-ին ԻՊ ահաբեկիչները գրավել են Մոսուլում թուրքական հյուպատոսության շենքը: Գրոհայինները պատանդ են վերցրել 46 թուրք դիվանագետի եւ հյուպատուսության 3 իրաքցի աշխատակցի: