Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով այսօր` հունիսի 24-ին մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այնտեղ այցելել է զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են հունիսի 18-ին  ադրբեջանական զինված խմբավորման սադրանքի հետեւանքով վիրավորված զինվորները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ,  մասնակցել`  նոր զորամասի բացման արարողությանը: