Չեխիայի իշխանություններն օրերս հեռակա դատավճիռ են կայացրել 43-ամյա հոգեւոր առաջնորդ Յարոսլավ Դոբեշին: Նա իր շուրջն էր հավաքում հազարավոր կանանց՝ խոստանալով լուծել նրանց հոգեկան խնդիրները սեքսի միջոցով: Քննիչները ենթադրում են, որ Դոբեշը բռնաբարել է նվազագույնը 350 հետնորդուհու: Այդ մասին գրում է «NEWSru»-ն:

Դոբեշը, ինչպես ենթադրում են հետախույզները, թաքնվում է Թաիլանդում, որտեղ շարունակում է իր հանցավոր գործունեությունը որպես հոգեւոր առաջնորդ:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2002-2007թթ. ընթացքում Յարոսլավ Դոբեշը կանացի մենաստանի քահանա էր, որը հիմնել էր մորավական Զլին քաղաքում:

Չեխական դատարանը Դոբեշին դատապարտել է 10 տարվա ազատազրկան 350 կանանց հանդեպ սեռական բնույթի հանցագործության համար: Դատարանը պարտավորել է հանցագորխին 400 հազաև կրոն (18.5 հազար դոլար) փոխհատուցում վճարել որոշ տուժողների: Մյուսներները ստիպված կլինեն քաղաքացիական հայց ներկայացնել: