Առնվազն 12 մարդ զոհվել, եւս 25-ը վիրավորվել է Բաղդադից հյուսիս տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում: «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ, պայթյունը որոտացել է մայրաքաղաքից 60 կմ հեռավորությամբ գտնվող Դիալա նահանգի վարչական կենտրոն Բաաքուբա քաղաքի արվարձանում:

Հայտնի է, որ մահապարտն ականապատ ավտոմեքենան պայթեցրել է ոստիկանության շենքի մոտակայքում: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի՝ զոհերի եւ վիրավորների մեծ մասն իրավապահներ են:

ՄԱԿ-ի տվյալներով, սեպտեմբերին Իրաքում բռնության զոհ է դարձել ավելի քան 1.100 մարդ: Առավել ծանր է իրավիճակը մայրաքաղաքում, որտեղ անցյալ ամիս 352 իրաքցի է զոհվել, շուրջ 1.000 մարդ վիրավորվել է:

Չորեքշաբթի երեկոյան Բաղդադի՝ շիաներով բնակեցված Մադինատ-Սադր արվարձանում մահապարտի կողմից ականապատ ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով 18 մարդ է զոհվել: