Լույս է տեսել մեր վաղամեռիկ գործընկեր, տնտեսագետ Սամվել Ավագյանի «Ոչ սովորական թվաբանություն» վերնագիրը կրող ստեղծագործությունների ժողովածուն:

Ժողովածուում ի մի են բերված կյանքից անժամանակ հեռացած մեր գործընկերոջ ստեղծագործությունները, որոնցում արտացոլված են դրվագներ արցախյան ազատամարտից, ինչպես նաեւ վեր են հանված հասարակությանը հուզող բազմաթիվ խնդիրներ:

Ստեղծագործություններում ակնառու է սեփական երկրի հոգսերով ապրող մարդու մտահոգությունները:

Հիշեցնենք, որ Սամվել Ավագյանը մահացել է այս տարվա օգոստոսի 4-ին, քաղցկեղից: