Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ից մինչեւ ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 17 ավտոմեքենա. 8 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Նույն օրը, ժամը 20.00-ից մինչեւ ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայցեր են անցկացվել նաեւ Գյումրիում եւ Աշտարակում: Չորս ժամում Գյումրիում հայտնաբերվել է ալկոհոլ օգտագործած 7, Աշտարակում՝ 6 վարորդ: Իսկ 4 վարորդ էլ Աշտարակում երթեւեկել է առանց համապատասխան փաստաթղթերի: