Անորսալի գրաֆիտի նկարիչ, քաղաքացիական ակտիվիստ, կինոռեժիսոր, նկարիչ  եւ փախստական, Բենքսի կեղծանվամբ հայտնի անձը ձերբակալվել է հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան` Լոնդոնի ոստիկանության կողմից, հայտնում է National Report-ը:

Մի քանի ժամ հարցաքննությունից եւ Բենքսի գեղարվեստական դպրոցը ստուգելուց հետո վերջապես բացահայտվել է նրա ինքնությունը: Համաշխարհային հայտնի նկարչի իսկական անունն է Պավել Հորներ, 35 տարեկան, Լիվերպուլից:

Ըստ Լոնդոնի ոստիկանության` Հորները ներկայումս մեղադրվում է վանդալիզմի,  դրամաշորթության,  ավազակության մեջ:

Space Invader կեղծանվամբ  գրաֆիտի նկարիչը լրագրողներին հայտարարել է, որ համաձայն չէ ձերբակալության հետ:  «Նա պարզապես արվեստ է արարում, ուրախություն տարածում եւ քաղաքական հայտարարություններ անում: Հուսով եմ, որ նա հետագայում էլ կշարունակի դրանով զբաղվել»:

Աղբյուրը նշում է, որ նկարչի ձերբակալությունից հետո մեղադրանք կարող են առաջադրել նաեւ Բենքսիի հետ կապված անձանց: