Ուկրաինայի «Նավթոգազ» ընկերությունը պատրաստ է մինչեւ տարեվերջ երկու մասով մարել 3,1 մլրդ դոլարի գազային պարտքը, հայտնում է Russian Today-ը` մեջբերելով Էներգետիկայի հարցերով եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյուտներ Էթինգերի խոսքերը, որն այդ մասին հայտարարել է  Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ եռակողմ բանակցությունների արդյունքներն ամփոփելիս: 

Էթինգերը նաեւ հայտնել է, որ մինչեւ տարեվերջ Ուկրաինան ծրագրում է գնել 4 մլրդ խմ գազ: «Համաձայնեցրել ենք 4 մլրդ խմ ծավալով գազի  մատակարարումը` կանխավճարով, մատակարարումների եւ վճարման որոշումն ընդունվելու է միայն «Նավթագազի» հաշիվներն ստուգելուց եւ ԱՄՀ-ի հետ խորհրդակցությունից հետո», - Էթինգերի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Աղբյուրը նշում է, որ կողմերն այդպես էլ չեն կարողացել որոշակիացնել ռուսական գազի պարտքը մարելու Ուկրաինայի աղբյուրները: Բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են նոր հանդիպում անցկացնել հոկտեմբերի 29-ին: