Ադրբեջանական լրատվամիջողները հաղորդել են ադրբեջանցի ուսանողուհու դաժան սպանության մանրամասները:

Ուսանողուհի Գյունտելին սպանել է նրա հարազատ քույրը՝ Փարվանան:

Գյունտել Նուրիեւային հայտնաբերել են անկողնում՝ կապկպված ձեռքերով ու ոտքերով: Աղջկա մարմնի վրա արձանագրվել են դանակի բազմաթիվ հարվածներ:

Մի քանի ժամ տեւած խաչաձեւ հարցաքննությունից հետո Փարվանան խոստովանել է իր մեղքը եւ պատմել՝ ինչպես է սպանել հարազատ քրոջը:

Փարվանայի խոսքով՝ նրա եւ Գյունտելի միջեւ վեճ է բռնկվել: Այդ ժամանակ Գյունտելը պառկած է եղել անկողնում. Փարվանան կատաղորեն վերցրել է դանակը եւ հարվածել աղջկա մեջքին: Այնուհետեւ մեկը մյուսի հետեւից հարվածներ տեղալով՝ կապկպել է անզոր քրոջը եւ... հանգիստ կտրել կոկորդը:

Աղջիկը դանակը լվացել եւ դրել տեղում, իսկ հետո գնացել երաժշտության պարապմունքի:

Այժմ դատախազությունը պարզում է հանցագործության դրդապատճառները: