Ադրբեջանի նավթարդյունահանման պլատֆորմում հրդեհ է բռնկվել: Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ  SOCAR ծովային պլատֆորմում հրդեհի հետեւանքով ծովն է ընկել 12 մարդ, ԱԻՆ նավը փրկարարական գործողություն է իրականացնում:

Հինգ վիրավորների տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպը կատարվել է SOCAR ընկերության նավթա-գազաարդյունահանման 441-րդ վարչության ծովային պլատֆորմում: