Թաիլանդում եւ Մալայզիայում ցուցադրել են հաջորդ սերնդի փիքափի արտաքին տեսքը, հայտնում է  «Կոմսոմոլսկայա պարվդան»:

Ըստ աղբյուրի՝ սոցցանցերում կարելի է գտնել  2015թ. Triton –ի մոդելի լուսանկարը:

Պաշտոնապես նորույթը ցույց կտան 2015-ի գարնանից: Մեքենան արդեն սկսել են հավաքել:

Աղբյուրը հստակեցնում է, որ նոր փիքափի մասին ճապոնացիները վաղուց են խոսում, դրա կոնցեպտը քանիցս ցուցադրել են միջազգային GR-HEV ավտոսրահներում, որը հագեցած է հիբրիդային ուժային սարքավորմամբ: Սակայն, նշում է աղբյուրը, իրականում տարածված կլինեն սովորական շարժիչներով տարբերակները: