Նեպալում լեռնային ճանապարհին ավելի քան հարյուր մարդ տեղափոխող ուղեւորատար ավտոբուս է կործանվել, հայտնում է  The Guardian-ը:

Նախնական տվյալներով՝ վարորդը լեռնային ճանապարհին կորցրել է ղեկի կառավարումը, ինչի արդյունքում ավտոբուսը շրջվել է լանջակողից:

Ավտոբուսի ուղեւորների թվում  եղել են տեղի բնակիչներ, ինչպես նաեւ գլխավորապես Իսրայելից երկիր ժամանած զբոսաշրջիկներ, հայտնում է Gazeta.ru-ն:

Պատահարի հետեւանքով 14 մարդ զոհվել, մի քանի տասնյակ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: