«Հուսահատ տնային տնտեսուհիների» ստեղծող Մարկ Չերին սկսել է «Օպերայի ուրվականը» նոր սերիալի նկարահանումները:
Հեռուստաշոուի հիմքում ընկած է Գասթոն Լերուի համանուն գոթիկական վեպը: 1909թ. հրապարակված գրքի գործողությունները զարգանում են Փարիզի օպերային թատրոնում, որտեղ թաքնվում է երիտասարդ երգչուհուն սիրահարված Ուրվականը:
Նոր նախագիծը շատ քիչ է նման լինելու սկզբնաղբյուրին: Սերիալում կցուցադրվի շոու-բիզնեսի դաժան ժամանակակից աշխարհը, բացի այ պրոդյուսերները խոստանում են սյուժեի մեջ վառ երաժշտական համարներ ընդգրկել:




























