BMW i8 հիբրիդային սպորտային ավտոմեքենայի նոր տարբերակը հագեցած է ավելի քան 500 ձիաուժ հզորությամբ հիբրիդային ուժային տեղակայմամբ, գրում է Automobile-ը:

Պարբերականի տվյալներով, թարմացված սպորտմեքենայի անվանման մեջ, ամենայն հավանականությամբ, կհայտնվի S տառը: Հաղորդվում է, որ ներկայումս BMW-ն շարունակում է ապագա i8S հիբրիդային ուժային տեղակայման երկու տարբերակների փորձարկումները: Առաջին տարբերակը՝ 2-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչն է (320 ձիաուժ) եւ 2014 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ: Երկրորդ տարբերակը 3 լիտրանոց բենզինային տուրբոշարժիչ (320 ձիաուժ) եւ 109 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ:

Մեքենայի կառուցվածքում ծրագրվում է ավելի թեթեւ նյութեր օգտագործել, որպեսզի նոր ուժային տեղակայման պատճառով ավտոմեքենան ավելի ծանր չլինի (սովորական i8-ը 1490 կգ): Նաեւ հաղորդվում է, որ նոր տարբերակը մոտ 30%-ով ավելի թանկ է սովորական i8-ից, որի գինը սկսվում է 126 հազար եվրո: