Երեք թուրք զինվորականներ շաբաթ օրը զոհվել են հրազենային վնասվածքներից երկու անհայտ անձանց հարձակման հետեւանքով Յուկսեկովա քաղաքում հարավարեւելյան Խակարի նահանգում:

Տեղական ոստիկանության սերժանտն ու երկու շարքային քաղաք են դուրս եկել քաղաքացիական հագուստով, որպեսզի իրենց զորամասի համար էլեկտրական սարքավորումներ գնեն: Նրանք մահացու վնասվածքներ են ստացել Յուկսեկովայի կենտրոնական փողոցում երկու անհայտ անձնանց զինված հարձակման հետեւանքով եւ վախճանվել են հիվանդանոցում, հաղորդում է «Dogan» գործակալությունը:

Ոստիկանության վարկածով՝ հանցագործությանը մասնակից են Թուրքիայում արգելված Քրդստանի Աշխատանքային կուսակցության գրոհայինները: Հարձակվողների հետախուզության գործողություն է իրականացվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: