«Mercedes-Benz» ընկերությունը սկսել է «AMG GT» մեքենայի մշակումը, հաղորդում է «Direct Press»-ը՝ վկայակոչելով « Autocar »-ին:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ նորույթն իրենից կներկայացնի վրա հիմնված մրցարշավային «AMG GT»-ի վրա հիմնված մեքենա: Սուպերքարի քաղաքացիական տարբերակի ի հայտ գալու ճշգրիտ ամսաթիվը չի նշվում: «Ես չեմ պատրաստվում դրեգսթեր կառուցել, որի միակ առավելությունը 2.8 վայրկյանում 100 կմ/ժ արագության զարգացումն է: Հարկավոր է ավելացնել հզորությունը, նվազեցնել քաշը, բարելավել աերոդինամիկան եւ թափքը»,- աղբյուրը մեջբերում է «AMG»-ի մոդելային շարքի թոփ-մենեջեր Տոբիաս Մոերսի խոսքերը:

Նոր շարժիչն ունի 510-550 ձիաուժ հզորություն: Բացի այդ, ավելի մեծ են առջեւ եւ հետեւի շավիղները, թափքի մակերեսն ավելի ագրեսիվ աերոդինամիկ տեսք ունի: Մեքենան կարող է 3.6 վայրկյանի ընթացքում 0-100 կմ/ժ արագություն զարգացնել, ինչը  0.2 վայրկյանով ավելի արագ է «AMG GT S»-ից: Առավելագույն արագությունը՝ 310 կմ/ժ: