Ռիո դե Ժանեյրոյում ընտանիքը թունավոր ձկից պատրաստված ճաշից թունավորվել է: Առաջինը վատ է զգացել ընտանիքի հայրը: Այս մասին հաղորդում է LifeNews-ը:

«Ամուսինս թմրածություն զգաց, նախ՝ լեզվի, իսկ հետո ամբողջ դեմքի, այնուհետեւ ձեռքերի եւ ոտքերի, եւ չկարողացավ կանգնել: Սարսափելի էր»,- պատմել է Քրիստիանա Սոուզը: Կինը ճաշը պատրաստել է ձկից, որը նրանց է բերել ձկնորսությունից վերադարձած ընտանիքի ընկերը:

Թունավոր խորտիկը պատրաստում են ձկան տեսակից, որը ցիանիդից 1.200 անգամ ավելի շատ մահացու տոքսիններ է պարունակում: Այդ ձկից սխալ պատրաստված ուտեստի մեկ կտորը կարող է սպանել մարդուն:

Ֆուգու ձուկը մեծ տարածում է վայելում հատկապես Ճապոնիայում: Այստեղ վտանգավոր ուտեստը կարող են պատրաստել միայն հատուկ պատրաստված խոհարարները: Բայց նույնիսկ այդ դեպքում Տոկիոյում թունավորման հետեւանքով ամեն տարի մի քանի տասնյակ մարդ է մահանում: