Հայաստանում նպաստով ապրելը աշխատավարձից ձեռնտու է: Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Սմբատ Սաղիյանը: Ըստ նրա՝ հենց այդ պատճառով է պետությունն առաջարկում փոխել օրենսդրությունը:

Մենք նպաստի իրավունքի չարաշահման մի շարք դեպքերի ենք բախվել: Դրանք սոցիալական աջակցության շրջանակից դուրս են գալիս: Հիվանդության դեպքում ավելի ձեռնտու է դառնում անաշխատունակ ձեւակերպվել եւ նախկին աշխատավարձից շատ ստանալ», - վստահեցրել է  պաշտոնյան:

Ըստ նրա՝ կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Անաշխատունակության նպաստի մասին» օրենքում, որպեսզի վերացնի այս անհամապատասխանությունը եւ սոցիալական աջակցությունն ավելի հասցեական դարձնի: