Կոսովոյում հարձակում են գործել լրագրող Միլոտա Խասիմյուի վրա: Հարձակվողը լրագրողին դանակի հարվածներ է հասցրել, քանի որ նախկինում Խասյիմյուի նյութում ներկայացվել էր վատ կերպարով, հաղորդում է «Agence France-Presse»-ը:
Հարձակումը տեղի է ունեցել Պրիշտինայում «Klan Kosova» հեռուստաընկերության գրասենյակում: Չարագործը դանակի երեք հարված է հասցրել Խասիմյուի պարանոցին, որից հետո ձերբակալվել է: Լրագրողին հասցրել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Հարձակվողն անցել է գրասենյակ Խասիմյուի հետ խոսելու պատրվակով, ով վերջերս իր մասին նյութ էր պատրաստել: Հաղորդում են, որ չարագործը դժգոհ էր ռեպորտաժից, ուստի որոշել է հարձակվել լրագրողի վրա:




























