Օսլոյում թանգարանային նոր համալիրի կառուցումը, որտեղ ցուցադրվելու են նորվեգացի նկարիչ, առաջին էքսպրեսիոնիստներից Էդվարդ Մունկի աշխատանքները, մեկնարկելու է 2015 թվականի սկզբին: Նորվեգական մայրաքաղաքում նկարչի թանգարան արդեն կա. այն բացվել է 1963 թվականին:

Թագավորության լրատվամիջոցների փոխանցմամբ, նոր թանգարանի ստեղծման անհրաժեշտության մասին վիճաբանություններն Օսլոյի քաղաքային վարչակազմում շարունակվում էին վեց տարի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է 2.8 մլրդ կրոն (460 մլն դոլար) արժողությամբ շենքը կառուցել Օսլո-ֆյորդի ափին, Բյորվիկ շրջանում:

Ապակե շինությունը 2009 թվականին նախագծվել է իսպանական ճարտարապետական գրասենյակի կողմից, որը շահել է շինարարության մրցույթը: Սակայն ճգնաժամի պատճառով թանգարանի ստեղծումը որոշվել է հետաձգել:

Նոր թանգարանը բացվելու է 2019 թվականին: Այնտեղ, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ ցուցադրվելու են արվեստագետի քիչ հայտնի նկարներն ու վիմագրությունները, ինչպես նաեւ օրագրեր եւ տետրեր, որոնք արտացոլում են նրա գրական ժառանգությունը:

1944 թվականին՝ նացիստների կողմից Նորվեգիայի գրավման ժամանակաշրջանում վախճանված վարպետը, որի մի քանի տասնյակ նկարներն առգրավվել էին, իր ստեղծագործական ժառանգությունը ժառանգել է քաղաքին, որտեղ անցկացրել է իր կյանքի մեծ մասը: