2015թ. Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 4,1%-ով: Այդ մասին ասվում է  2015թ. պետբյուջեի նախագծում, որի քննարկումները սկսվել են այսօր՝ հոկտեմբերի 28-ին. խորհրդարանում: Սա 3,3%-ով բարձր է 2014թ. կանխատեսվող արդյուքներից: 2015թ. աճի տեմպերը ծրագրվում է ապահովել տնտեսական ակտիվության բարձրացման եւ արտահանման ընդլայնման հաշվին: Այսպես, 2015թ. սպասվում է արտահանման 5,8% - անոց եւ ներմուծման 1,1% - անոց աճ:

Նկատենք, որ բացարձակ արտահայտությամբ ներմուծումը շարունակում է գերակշռել. 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին ներմուծման եւ արտահանման հարաբերակցությունը կազմել է 74 / 26:

2014թ. արդյունքներով նախատեսվում է ներդրումների 1,9%-անոց աճ, սակայն  հիմնականում պետական ներդրումների հաշվին (մեծ մասամբ՝ օտարերկրյա վարկային ծրագրերի, մասնավորապես Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հաշվին): Հիշեցնենք, որ 2013թ. Հայաստանի տնտեսական աճը կազմել է 3,2%, ինչը ՀՆԱ-ն հասցրել է մինչեւ 2007թ. նախաճգնաժամային մակարդակ: