Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում ՀՆԱ-ի նվազեցման լուրջ ռիսկեր գոյություն ունեն: Այդ մասին հայտնում է «Վեստին»՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները:
ԱՄՀ-ի տնտեսական կանխատեսումների համաձայն, տարածաշրջանում ՀՆԱ-ի աճը ընթացիկ տարում կկազմի 2,6% եւ 3,8%՝ հաջորդ տարում: ՀՆԱ-ի նվազեցման հիմնական ռիսկերը Սիրիայում եւ Իրաքում ԻԼԻՊ-ի իսլամական ծայրահեղականների հետ հակամարտությունն ու Լիբիայի քաղաքական անկայունությունն են: Մերձավոր Արեւելքի շատ երկրներում գործազրկության երկնիշ մակարդակը ն նույնպես կարող է հանգեցնել տնտեսական աճի նվազեցմանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործազրկությունը նավթ ներմուծող երկրների համար, ինչպիսիք են Եգիպտոսը, Մարոկոն եւ Թունիսը, անհանգստության գլխավոր պատճառներից մեկն է, որտեղ գործազրկության մակարդակը տարածաշրջանում ամենաբարձերից է, հատկապես երիտասարդների շրջանում:




























