2014թ. Հայաստանում վարկային տոկոսադրույքները նվազել են: Այս մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ սա կապված է բանկային համակարգի վարկային պորտֆելի աճի դանդաղման հետ:

«Եթե նախորդ տարիներին այն միջինն աճել էր 35%-ով  ապա այս տարի տեմպերը բավական ցածր են», - նշել է Ջավադյանը: Այստեղ պատճառները երկուսն են, հավելել է նա: Առաջին,  սա բանկերի  պահպանողական քաղաքականությունն է եւ եվրագոտու  ու Ռուսաստանի ճգնաժամային իրավիճակը:  «Բանկերը սկսել են ավելի զգուշորեն վարկավորել, իսկ հաճախորդների համար մրցակցությունն աճել է», – պարզաբանել է Ջավադյանը:

Նշենք, որ գարնանից մինչեւ աշուն կարճաժամկետ  վարկերի դրույքները մի փոքր աճել են: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալի` մարտին այդպիսի վարկերի միջին դրույքը տարեկան 16,72% էր, օգոստոսին` 17,12%: