Ֆինլանդիայում երեք ոստիկաններ մեղադրվում են Վլադիմիր Պուտինի անունը կենտրոնական քրեական ոստիկանություն գերգաղտնի ռեեստրում ընդգրկելու մեջ, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահի անունը ոստիկանության գաղտնի գրանցման մեջ ընդգրկելու համար 7 ոստիկան է կասկածվել, սակայն դատարանի առաջ կկանգնեն միայն 3 իրավապահներ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեղադրվող ոստիկաններից երկուսը Ֆինլանդիայի քրեական ոստիկանության ղեկավար կազմում են, իսկ երրորդը այդ գերատեսչության ծառայող է: