«Queen» խմբի «Bohemian Rhapsody» ստեղծագործությունը լսելն ինքնազգացողությունը բարելավելու լավագույն միջոցն է, նշվում է նոր հետազոտության մեջ:

Նոր հարցման շրջանակներում մարդկանց գրեթե 90-ը համաձայնել է, որ լավ երաժշտություն լսելը կարող է օգնել բարելավել ինքնազգացողությունը հիվանդության ընթացքում կամ դժվարին ժամանակներում: Ավելի քան 80 տոկոսը նշել է, որ անցյալում հիվանդ կամ ճնշված ժամանակ երաժշտությունն իրենց օգնել է:

Ինչպես ցույց է տվել հարցումը, բրիտանական «Queen» ռոք խմբի «Bohemian Rhapsody» ամենասիրելին է հարցվողների շրջանում, ինչպես նաեւ լայն տարածված են բլյուզ ոճի ստեղծագործությունները, գրում է «Mail Online»-ը:

Մոտ 6 րոպե տեւողությամբ 1975թ.-ի հիթը մի քանի հատվածից է բաղկացած, ավարտվում է սոլո օպերային պարտիայով: Այն գրել է վոկալիստ Ֆրեդի Մերկուրին «A Night At The Opera» ալբոմի համար: «Bohemian Rhapsody»-ն ամենից տարածված է 29 տոկոս տղամարդկանց շրջանում եւ 23 տոկոս կանանց շրջանում:

Շվեդական «ABBA» խմբի «Dancing Queen» ստեղծագործությունը երկրորդն էր ընդհանուր վարկանիշային աղյուսակում, որը տարածված  է 28 տոկոս կանանց եւ 16 տոկոս տղամարդկանց շրջանում:

Պատվավոր երրորդ տեղում է Ֆերել Ուիլյամսի վերջերս թողարկված «Happy» հիթը: Այն երրորդ տեղը կիսում է դասական երաժշտության հետ, գրում է «FedPost.ru»-ն:

Մարդկանց 70 տոկոսը համաձայնել է, որ ցանկանում են երաժշտություն լսել, երբ իրենց վատ են զգում, միայն 36 տոկոսն է խոստովանել, որ հիվանդ ժամանակ գերադասոըմ է ձայն լսել, այլ ոչ թե երաժշտություն: Մյուս սիրելի ստեղծագործությունների թվում է Բիթլզի «Let it Be»-ն, Բոբ Մարլիի «Three Little Birds»- եւ Ռոբի Ուիլյամսի «Angels»-ը:

Հարցմանը մասնակցել է 1000 մարդ: Այն անցկացրել է BBC ռադիոկայանն ամենամյա նախագծի շրջանակներում, որ թեման այս անգամ «Երաժշտության ապաքինող ուժն» էր: