Կուբայում վերջին 55 տարիների ընթացքում առաջին կաթոլիկ տաճարը կկառուցեն, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տաճարը կկառուցվի քաղաք Սանդինոյում՝ ամերիկյան Թամփա քաղաքի սբ. Լավրենտիոս եկեղեցի այցելողների նվիրատվություններից: Տաճարի մակերեսը կկազմի 800 քմ, այն կարող է 200 մարդ տեղավորել:

Կուբայում քաղաքացիների մոտ 60%-ը կաթոլիկներ են: Տարածված են նաեւ կրոններ, որոնք ձեւավորվել են քրիստոնեության եւ աֆրիկյան հավատքների ձուլման արդյունքում: Մինչեւ 1959թ. հեղափոխությունը եկեղեցին կարեւոր դեր է խաղացել պետության կյանքում, սակայն հետագայում նոր իշխանության հետ վերջինիս հարաբերությունները վատացել են:

Կուբայում գործում են 304 ծխական եկեղեցի, 2210 կրոնական կենտրոն, մեկ բորոտանոց, եւ ծերերի հոգածության երկու բուժարան: