Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դաշինքն առաջարկել է սահմանափակող կանոններ մտցնել Ուկրաինային գազի մատակարարումների ոլորտում: Այդ մասին հայտնում է MIR 24 հեռուստաալիքը:

Նոր կանոնների համաձայն, ոչ մի երկիր չի կարող ներմուծել Ուկրաինայի տարեկան սպառման 30%-ից ավելի գազ:

Դաշինքը նաեւ առաջարկել է մասնավորեցնել Ուկրաինայի բոլոր ածխային ձեռնարկությունները: Փաստաթուղթը ենթադրում է բնական ռեսուրսների օգտագործման դիմաց միասնական վճար եւ ընդերքի օգտագործման վճարների, Ուկրաինայի ռադիոհաճախականության ռեսուրսների օգտագործման վճարների չեղարկում:

Ուկրաինական լրատվամիջոցների համաձայն, խորհրդարանական քվեարկության արդյունքում առաջատարը Արսենի Յացենյուկի կուսակցությունն է (22,17%), երկրորդ տեղում է Պյոտր Պորոշենկոյի կուսակցությունը (21,82%):  Երրորդ տեղը զբաղեցրել է «Սամոպոմիչ» կուսակցությունը՝11,01%: