Ֆրանսիայի բարերից մեկում «դիպուկահարների» մրցույթի ժամանակ մահացել է 57-ամյա մասնակիցը: Մրցույթի նպատակը հնարավորինս շատ 50-ից մինչեւ 100 մլ տարողությամբ գավաթբերով ալկոհոլային կոկտեյլներ խմելն է Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացին գերազանցել է իր նախորդ ռեկորդը՝ խմելով 56 գավաթ, սակայն հետո ընկել է ալկոհոլային կոմայի մեջ, իսկ ավելի ուշ մահացել է հոսպիտալում:
Դատախազությունը որոշում է, թե, բարի սեփականատերը կրո՞ւմ է, արդյոք, տղամարդու մահվան պատասխանատվությունը:




























