Ձայնային ալիքների տարօրինակ պահվածքը, որոնք նախամարդիկ ընդունել են որպես գերբնական երեւույթներ, կարող էին արվեստի հնագույն ստեղծագործությունների ստեղծման պատճառ դառնալ՝ քարանձավների ժայռային գեղանկարչությունը եւ Սթոունհենջին նման մեգալիթների ժայռապատկերները: Նման եզրակացության է հանգել ամերիկացի գիտնական Սթիվեն Ուոլերը:

«Հնագույն առասպելները քարանձավների արձագանքը բացատրում էին որպես  հոգիների պատասխաններ մարդկանց բառերին: Հնարավոր է, մեր նախնիները ժայռապատկերները նկարում էին ի պատասխան արձագանքին՝ հավատալով, որ քարանձավներում գերբնական էակներ են բնակվում»,- պատմել է Ուոլերը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Մակերեսին արտացոլվող ձայնային ալիքները պատրանք են ստեղծում, թե քարից մարդը պատասխան է ստանում: Ծափի արձագանքը հնչում էր որպես ձիու վարգ, նշում է Ուոլերը, ինչի հնագույն մարդիկ կարող էին աղմուկն ընդունել որպես երամակի շարժում:

«Հնագույն շատ մշակույթներում ամպրոպն ընկալվում էր որպես աստվածների քայլք, այնպես որ, հնարավոր է, դա են պատկերել քարանձավների պատերին: Հիպոթեզը հաստատում են ձայնային չափումների տվյալները»,- հայտարարել է գիտնականը:

Այնուհետ, երկու ֆլեյտաների ձայնային ալիքների ներկայացմանը բնորոշ պատկերըը ստեղծում է «ստվերների» պատրանք: Նման տարօրինակ զգացողություն առաջանում է, եթե ֆլեյտա են նվագում Սթոունհենջի կենտրոնում: Գիտնականը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայում շատ մեգալիթներ ստացել են «Սրինգահարների քարեր» անվանումը:

Վերջապես, Ուոլերն ընդգծել է, որ նախապատմական դարաշրջանի հուշարձանների յուրահատուկ ձայնային լանդշաֆտը պակաս կարեւոր չէ, որքան դրանց արտաքին տեսքը: