Լենինգրադի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 12-ամյա աշակերտ Ժենյա Ս.-ն մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ, ենթադրաբար, ծամոնի պատճառով, հաղորդում է «LifeNews»-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ վեցերորդ դասարանի աշակերտուհին վարժություններ էր կատարում՝ ծամոնը բերանում: Ժենյան ընկել է ծնկների վրա, հետ շրջվել, գլուխը հարվածել գետնին: Բժիշկները էլեկտրական ցնցում են կատարել, սակայն չի օգնել: Դատելով ամենից՝ ծամոնը հայտնվել է շնչուղիներում:
Աղբյուրը նշում է, որ Լենինգրադի մարզում երեխայի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Անզգուշության հետեւանքով մահվան պատճառում» հոդվածով: Հետաքննության տվյալներով՝ աղջիկը որեւէ հակացուցում չի ունեցել ֆիզկուլտուրայի դասերին մասնակցելու համար:




























