Կորեական Kia ավտոարտադրողն իր նոր քրոսովերը կներկայացնի 2016թ., հայտնում է AutoNews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոմեքենան կկառուցի 2013թ. ներկայացված Niro կոնցեպտի հիման վրա: Մեքենայի հզորությունն ու դինամիկ բնութագրիչները դեռեւս հայտնի չէ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Kia Niro կոնցեպտը մշակվել է Kia-ի եվրոպական ստորաբաժանման կողմից, որը գտնվում է Ֆրանկֆուրտում: