Բրիտանիայի A.W.Lymn սգո ծառայությունը ներկայացրել է աշխարհի ամենաշքեղ դիակառքը, փոխանցում է AvtoAvto կայքը:
Աղբյուրը նշում է, որ դիակառքի է վերածվել Rolls-Royce Phantom-ը` իր անհրաժեշտ կահավորանքով: Ավելի վաղ այն ունիվերսալի էր վերածվել: Մեքենան սգո ծառայության տրամադրության տակ կանցնի, ինչպես նաեւ կառաջարկվի նման այլ հաստատություններին: Արժեքը 700 000 եվրո է:
Տեխնիկական բնութագրերով մեքենան չի տարբերվում ցանկացած Rolls-Royce Phantom-ից, միայն թափքն է բացառիկ: «Սակայ տարբերվում է կահավորմամբ, որով չես ամաչի վերջին ճանապարհդ անցնել», - ասվում է հաղորդագրությունում:






























