Toyota ընկերությունը FCV սեդանի հատուկ տարբերակ է ներկայացրել ռալիի մասնակիցների համար: Նորույթը կներկայացվի Սենսիրոյի մայրուղում:

Մեքենան կմասնակցի թեստային  մրցարշավի: Ճապոնական  առաջնության մրցարշավը մեկնարկում է նոյեմբերի 1-ից, մեքենան պետք է հաղթահարի շուրջ 200 կմ, փոխանցում է  Autonews-ը:

Նորույթի տեխնիկական բնութագրերն առայժմ չեն բացահայտվում:

Հիշեցնենք, որ Ճապոնիայում FCV-ի վաճառքի մեկնարկը ծրագրված է 2015 թ. ապրիլին, Եվրոպա եւ ԱՄՆ մեքենան կհասնի ամռանը:  Տեխնիկական բնութագրերի մասին շատ բան հայտնի չէ:  Մինչեւ 100 կմ/ժ արագություն զարգացնելը տեւում է շուրջ 10 վայրկյան, լիցքավորվում է 500 կմ-ը մեկ: 

Ըստ նախնական տվյալի` ջրածնային  տեսակների արտադրությամբ զբաղվելու է Հայիթի նահանգի Մոթոմաթի քաղաքի գործարանը: Մատակարարումները կիրականացվեն միայն այն շրջաններում, որտեղ զարգացած են ջրածնային լիցքավորման կայանները: