«Jaguar Land Rover» ավտոկոնցերը Չինաստանում բացել է իր առաջին գործարանը: Սա ավտոկոնցերնի առաջին հավաքող ձեռնարկությունն է Մեծ Բրիտանիայից դուրս, հաղորդում է «Direct Press»-ը:

Վկայակոչելով «Jaguar Land Rover»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Շփեթին՝ աղբյուրը հաղորդում է, որ ավտոմեքենա հավաքող ձեռնարկության շինարարությանը ծառայել են «Evogue»-ի վաճառքի արդյունքները. յուրաքանչյուր հինգերորդ մեքենա վաճառվում է Չինաստանում:

Սա բրիտանական ապրանքանիշի եւ չինական «Chery Automobile Company Ltd» ընկերության համատեղ ձեռնարկությունն է: Նոր գործարանում նախատեսվում է տարեկան նվազագույնը 130 հազար մեքենա արտադրել: