Mercedes-Benz-ը ցուցադրել է ամենափոքր G-Code քրոսովերը, հայտնում է AutoNews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քրոսովերի երկարությունը կազմում է 4100 մմ, լայնությունը՝ 1900 մմ, բարձրությունը՝ 1500 մմ: Ավտոմեքենան ծածկված է հատուկ արծաթագույն ֆոտոէլեկտրական գույնով, ինչի շնորհիվ G-Code-ը կարող է լիցքավորել մարտկոցը՝ օգտագործելով արեւի էներգիան:

Ընկերության մոդելային շարքում նորույթը կզբաղեցնի GLA մոդելից մի աստիճան ցածր տեղ: X-Class-ն իր չափերով զիջում է իր ավագ «եղբորը»: