Լոս-Անջելեսի շրջանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 100-կմ-անոց երթի ժամանակ հավաքված միջոցները, կփոխացնվեն Հայկական ճարտարապետության հետազոտության կազմակերպության 36 հատորանոց գրքերի հրատարակմանը: Այդ մասին Գլենդելի հայ զբոսաշրջիկների ընկերակցությունից հայտարարել են միջոցառման կազմակերպիչները: Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ 100 կմ-անոց քայլերթ, հեծանվավազքը ծրագրվում է անցկացնել նոյեմբերի վերջին:
«Asbarez»-ի փոխանցմամբ՝ հովանավորվող շարքի առաջին հատորը նվիրված է Մոքս գավառին: Եթե շատ միջոցներ հավաքվեն, ապա կհամաֆինասավորվեն նաեւ Խնուսին նվիրված հատորներ: «Գրքերի այս շարքում կներկայացվեն ավելի քան 41 տարի շարունակ անցկացվող աշխատանքի արդյունք հանդիսացող լուսանկարներ, փաստաթղթեր եւ հետազոտություններ: Մենք կներկայացնենք Հայաստանի բոլոր շրջանները՝ անկախ այն բանից՝ նրանք գտնվում են հայկական վերահսկողության տակ, թե ոչ, որպեսզի ամբողջապես ցույց տանք մեր ճարտարապետական ժառանգության հարստությունը: Յուրաքանչյուր գիրքը կհրապարակվի առանձին հայերեն, անգլերեն եւ ռուսաց լեզուներով», - հայտարարեց Հայկական ճարտարապետության հետազոտության կազմակերպության ամերիկյան նախագահ Ժորա Մանուչերյանը:






























