«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենին սպանել է 38-ամյա ամերիկացի հատուկ ջոկատային Ռոբերտ Օ՛Նիլը, հայտնում է The Daily Mail բրիտանական թերթը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բյութեում (ԱՄՆ, Մոնտանա նահանագ) Ռոբերտ Օ՛Նիլը իր անունը որոշել է բացահայտել է 16 տարվա ծառայությունն ավարտելուց հետո: Նա մի քանի անգամ մասնակցել է թեժ կետերի գործողություններին, իրականացրել ավելի քան 400 մարտական առաջադրանք:

Հիշեցնենք, «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը սպանվել է 2011թ.՝ պաղեստինյան Աբոտանադ քաղաքի արվարձանում: Դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո նրա մարմինը ջրասուզել են ծովում: