Ղրղզստանի Գերագույն դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել հանրապետության նախագահ Ալմազբեկ Ատամբաեւին, հայտնում է Total պորտալը՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը:
Դատաքննության ընթացքում Ատամբաեւին ջիհադ հայտարարած Դաութովը մեղավոր է ճանաչվել միայն ծայրահեղական բովանդակությամբ նյութեր տարածելու համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախագահ Ատամբաեւի՝ Մոսկվա այցից առաջ Դաութովը տեսաուղերձ է ձայնագրել, որտեղ նախագահին ջիհադ է հայտարարում , ինչպես նաեւ իր անհամաձայնությունը վերջինիս կողմից տարվող քաղաքականության վերաբերյալ: Տղամարդը տեսաուղերձը տարածել է մի քանի կայքերում՝ Ղրղզստանի Հանրապետության սահմանադրական կարգի դեմ իր հանցավոր գաղափարներ տարածելու նպատակով: Փորձաքննությամբ հաստատվել է, որ ուղերձը կրում է կրոնական-գաղափարախոսական բնույթ, որը կարող է հանգեցնել Ղրղզստանի Հանրապետության սահմանադրական կարգի փոփոխությանը:




























