Ադրբեջանում, ինչպես երեւում է, որոշել են վերանայել Թուրքիայի հետ հարազատական վասալային հարաբերությունները եւ ինքնուրույն կյանք սկսել:

Ադրբեջանցի քաղաքագետ Ասիմ Մոլլազադեն «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին հայտարարել է, որ «Ադրբեջանի անկախությունը միշտ լինելու է իր արտաքին քաղաքականության ու ռազմավարության անկյունաքարը»:

«Մենք բազմիցս եւ ուղիղ խոսել ենք այն մասին, որ ոչ Մոսկվան, ոչ Վաշինգթոնը, ոչ Բրյուսելը, ոչ Անկարան չեն կարող հավակնել Ադրբեջանի համար ավագ եղբոր կարգավիճակին: Մեզ պետք են գործընկերներ, ընկերներ, բարի հարեւաններ, բայց Ադրբեջանը ոչ մեկին թույլ չի տա թելադրել իր կամքը եւ սովորեցնել մեզ՝ ինչպես ապրել»,-ասել է Մոլլազադեն:

Միաժամանակ, Ադրբեջանը Թուրքիան անվանելով իր «ավագ եղբայրը», փորձում է իր կամքը փաթաթել Անկարայի վզին: Հենց դրանով է պայմանավորված այն, որ Թուրքիան հրաժարվում է  դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: